News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է. ավելին, դա երկրի ղեկավարության պարզապես քաղաքական կամքը չէ: Այս մասին «Էքսպերտ» ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: 

Ըստ նրա` այդ որոշումն ամրապնդված է ՄՄ-ի շատ լուրջ նորմատիվ եւ պայմանագրային բազայի ուսումնասիրությամբ: «Հայաստանցի գործընկերների հետ համատեղ շատ կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել: Դեկտեմբերի վերջին հաստատվել էր Հայաստանի` ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզը»:  Ըստ իս,  Հայաստանը կարող է անդամակցության մասին պայմանագիր կնքել արդեն 2014թ.»:

Ըստ Խրիստենկոյի` ընդհանուր սահմանի բացակայությունն ընդհանրապես խնդիր չէ: «Երբ Հունաստանն անդամակցեց ԵՄ-ին, նա նույնպես ընդհանուր սահմաններ չուներ ԵՄ-ի հետ: Կիպրոսը ոչ մի ընդհանուր սահման չունի ԵՄ-ի հետ, այն կղզի է: Ռուսաստանը Կալինինգրադի հետ ընդհանուր սահման չունի, հետո՞ ինչ: Հայաստանում բավական զարգացած են հարկային, ֆիտոսանիտարական ենթակառույցները, լաբորատորիաների համակարգը: Համատեղ գործողությունների ընթացքում մեր հայ գործընկերների պետական կառավարման համակարգը օպերատիվ աշխատանքի բարձր պատրաստվածություն եւ արդյունավետություն ցույց տվեց:  Հայաստանում շատ նորմեր ՄՄ-ից առաջ են անցել: Եվ ես չեմ բացառում, որ մենք կարող ենք դրանց մի մասն ինտեգրել օրենսդրությունում` որպես առավել առաջադիմական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ