News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան համայնքում, հունվարի 19-ին, նախնական վարկածով, ինքնասպանության դեպք է արձանագրվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ավանի 6-րդ փողոցի շենքերից մեկի մի բնակարանում երեկ երեկոյան հայտնաբերել են տանտիրոջ դին: Նա հյուրասենյակի դռնից կախված է եղել: 48-ամյա տղամարդու հետ տեղի ունեցածը նախնական տեղեկություններով ինքնասպանություն է: Գործով զբաղվում են իրավապահները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ մեկ այլ դեպք էլ հունվարի 19-ին, գրանցվել է Գավառ քաղաքում: Քաղաքի Արծվաքար թաղամասում 85-ամյա թոշակառուին են հայտնաբերել տանը կից խորդանոցում՝ կախված վիճակում: Տարեց թոշակառուի ինքնասպանության պատճառների մասին եւս հստակ տեղեկություն չկա:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ