News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անցյալ գիշեր Ադրբեջանից երկու դիվերսիոն խմբերի ներթափանցումը Լեռնային Ղարաբաղի տարածք կայունության կոպիտ խախտում է: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Միջազգային իրավունքի նորմերի այդ հանդուգն խախտումը նվազագույնին է հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- հայտարարել է Դավիդ Բաբայանը:

Նրա խոսքով՝ այդ գործողություններով Ադրբեջանը ցուցադրում է իր ֆաշիստական էությունն ու անկանխատեսելիությունը:

«Ինչ վերաբերում է դիվերսիային, կրկնում եմ, մենք միշտ պատրաստ ենք հակահարված տալ նման ոտնձգություններին: Նման սադրանքները մենք  միշտ խափանել ենք, խափանում ենք ու կխափանենք»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ