News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեք օր առաջ թալանել են Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ Գյումրիում գտնվող պապական տունը։ Այս մասին NEWS.am-ին ասաց պատգամավորը։

«Պապական տուն է։ Ես այնտեղ եմ մեծացել, եւ մինչեւ հիմա այնտեղ եմ գրանցված։ Պապիկիս մահվանից հետո տունը փակ էր։ Հայրս պարբերաբար այցելում է, վերջին անգամ մի քանի օր առաջ է գնացել ու հայտնաբերել, որ ամբողջ ունեցվածքը տարել են»,- պատմեց Նաիրա Կարապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ տարել են ինչ կարողացել են՝ զարդեր, նկարներ, գորգեր, սպասք։ Որքան գումարի վնաս են հասցրել՝ առայժմ չի կարող ասել։

Նաիրա Կարապետյանը չի կարծում՝ թե թալանը անձնական թշնամության հետեւանք է. «Բժիշկների տուն է եղել։ Երեւի մտածել են՝ թանկարժեք իրեր կան, մտել են»։

Պատգամավորի ընտանիքը դիմել է ոստիկանություն։ Կատարվում է քննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ