News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը քաղաքականություն վերադառնալու փորձ է: Այս մասին հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Ըստ նրա՝ հարցազրույցը ժամանակային առումով համընկել է հանրահավաքի հետ, որը կազմակերպվել էր քաղաքացիական հասարակության կողմից եւ որին մասնակցել էին խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժեր: Նա միաժամանակ նկատել է, որ Հայաստանում քաղաքական տարին հաջող է սկսվել, քանի որ երկրում նկատելի է քաղաքական ակտիվության ավելացում: «Հունվարի տասնութին տեղի ունեցած հարհավաքը քաղաքական գործընթաց էր, պայքարի մեթոդ»:

Նա նաեւ ընդգծել է, որ երկրորդ նախագահը կապված է «Բարգավաճ Հայաստան» ու ՀՅ Դաշնակցությունը կուսակցությունների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հենց այդ կուսակցությունների ներկայացուցիչները դրական են արտահայտվում Քոչարյանի հասցեին:

Ինչ վերաբերում է Քոչարյանի հնչեցրած քննադատությանը, ապա Շահգելդյանի խոսքով՝ նրա նախագահության ժամանակ եւս կային սոցիալական խնդիրներ, որոնց մասին խոսում է ր ՕԵԿ-ը:

Ի պատասխան այն նկատողությանը, որ հնարավոր է Քոչարյանն արդեն այսօր պատրաստվում է մասնակցել ընտրություններին ու հնարավոր է արդյոք, որ ՕԵԿը սատարին նրան, Շահգելդյանը շտապել է հիշեցնել, որ իր կուսակցությունը կոալիցիայի անդամ է եւ եւս մեկ անգամ անուղղակիորեն իր հավատարմությունն է արտահայտել Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ