News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Վաշինգթոնում Բրուքինգենյան ինստիտուտի արտաքին քաղաքականության ծրագրի ավագ գիտաշխատող  Քեմալ Քիրիշջիի եւ նույն ինստիտուտի գիտաշխատող Ռոբ Քինի հոդվածը, որը հրապարակվել է «The National Interest»-ում:

Իրանի եւ վեց առաջատար տերությունների միջեւ համաձայնության վերջնական եզրափակումն անցյալ շաբաթ իրենից ներկայացնում է միջազգային դիվանագիտության խոշոր հաղթանակ եւ շահավետ է Իրանի հարեւանների, հատկապես Թուրքիայի համար:

Թուրքիան 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնեւում կնքված համաձայնության մեջ շահագրգռված խաղացողներից մեկն է: Իրաք հետ պատերազմի դեմ հանդես էին գալիս ողջ Թուրքիայում, քանի որ այն երկրի տնտեսության համար լուրջ ծախսեր էր ենթադրում: Ոչ ոք Թուրքիայում չի ցանկանում կրկնել 2003-2011թթ. իրադարձությունները կամ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Իրաքի հանդեպ Սադամ Հուսեինի կառավարման շրջանում:

Իրաքի հետ պատերազմը, դրան հաջորդող պատժամիջոցներն ընդունելի չէին Իրաքի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի սահմանափակումների, նավթի ու գազի գնի բարձրացման պատճառով: Իրանը նույնպես էներգիայի կարեւոր աղբյուր է: Թուրքիան առեւտրային մեծ պակասուրդ ունի Իրանի հետ, ինչը փորձում է հաղթահարել արտահանման ծավալների մեծացմամբ, ինչին խանգարում են ընթացիկ պատժամիջոցները:

Շատ թուրքական ընկերություններ խիստ տուժել էին ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցներից: Բացի այդ, Թուրքիան վաղուց հանդես է եկել ԵՄ եւ ԱՄՆ կողմից միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք դուրս են ՄԱԿ շրջանակներից, ինչպես նաեւ պնդում է, որ պատժամիջոցները անհամաչափ ազդում են նաեւ հասարակ քաղաքացիների վրա, անարդար բեռ են պարտադրում Իրանի հարեւաններին:  Պատժամիջոցների մեղմացման հեռանկարները լավ նորություններ են ոչ միայն Իրանի, այլեւ Թուրքիայի համար:

Այնուամենայնիվ, Ժնեւի համաձայնության երկարաժամկետ հետեւանքները Թուրքիայի համար ոչ մի լավ բան չեն խոստանում: Թեեւ Իրանն ու Թուրքիան հարեւաններ են ու առեւտրային գործընկերներ, նրանք նաեւ ռազմավարական մրցակիցներ են՝ արդեն 500 տարի շարունակ: Այսօր Լիբանանից մինչեւ Իրաք, Սիրիայից մինչեւ Պարսից ծոցի երկրներ Թուրքիան եւ Իրանը աջակցում են հակամարտող կողմերին: Եթե համաձայնության արդյունքում Իրանը կարգավորի հարաբերություննրը Արեւմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի հետ, ապա Մերձավոր Արեւելքում առաջնորդ դառնալ ցանկացող Թուրքիային լուրջ մարտահրավեր կարող է նետվել:

Թերեւս Թուրքիայի համար ավելի բարդ հեռանկար է Իրանի եւ Արեւմուտքի, հատկապես Իրանի եւ ԱՄՆ-ի մերձեցումը, թեեւ սա քիչ հավանական է: Նախագահ Օբաման դեկտեմբերի սկզբին հանդես գալով ֆորումում հայտնեց, որ ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունները գնահատեց «50 տոկոսից էլ պակաս»: Որոշ վերլուծաբաններ, ինչպես օրինակ արտաքին քաղաքականության հարցերով Օբամայի խորհրդական Վալի Նասրը, արդեն շահարկում են՝ պնդելով, որ միջուկային խնդրի կարգավորումը կարող է ճանապարհ հարթել Իրանի, Արեւմուտքի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ընդհանուր ջերմացման համար:

Ժնեւում կնքված համաձայնությունը կարող է վերջնական արդյունքում դրական հետեւանք կունենա Թուրքիայի համար՝ հսկայական շուկա բացելով արեւելքում, նվազեցնելով լարվածությունը խոշոր դաշնակցի ու խոշորագույն հարեւանի հետ: Կա նաեւ հնարավորություն, որ նման համաձայնությունը կնպաստի Իրանի դերի աճին որպես հիմնական մրցակից տարածաշրջանում իշխանության հարցում, ինչը, հավանաբար, մարտահրավեր կլինի Թուրքիայի ռազմավարակն առավելությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ