News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստին մոմավառություն էր կազմակերպվել:

Դրսում դրված ծաղկեպսակների մոտ Արմենին ծանոթ ու անծանոթ մարդիկ մոմեր վառեցին իր կյանքի գնով ծառայակիցներին փրկած հերոս սերժանտի հիշատակին:

Մոմավառություն անցկացնելու նախաձեռնությունը ձեւավորվել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

«Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին: Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել՝ հանուն մեր զինվորի: Բերեք այսօր ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին: Մահն իմացյալ անմահություն է...»,- գրել է օգտատերերից Աշոտ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ