News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանությունը պետության կողմից իրականացված  սպանություն էր։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ BDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը՝ խիստ մեղադրանքներ ներկայացնելով սպանության բացահայտմանը խանգարող իշխանություններին։

«Խոսելով Հրանտ Դինքի սպանության մասին, մենք խոսում ենք պետական կառույցների եւ կազմակերպությունների աջակցությամբ կամ էլ ուղիղ կերպով ուղղորդված սպանությունից։ Հրանտ Դինքի սպանությունը պետության կողմից իրականացված սպանությունն է։

Թեեւ Դինքի դեմ կազմակերպվելիք մահափորձի մասին հետախուզական տվյալներն ուղարկվել էին Տրապիզոնի եւ Ստամբուլի ոստիկանությունները, սակայն Ստամբուլի փոխնահանգապետը ոչ թե փորձեց պաշտպանել Դինքին, այլ նրան սպառնաց։

Հրանտ Դինքին սպանած մտածելակերպը դեռ շարունակում է նրան սպանել։ Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի նահանգապետն իրեն լավ դրսեւորեց, եւ նրան նախ պատգամավոր այնուհետ ՆԳ նախարար դարձրեցին։ Այն ժամանակվա ոստիկանության աշխատակիցների պաշտոններն էլ բարձրացվեցին»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ