News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Գիշերային ժամերին պարբերական աշխատանքը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա եւ մի շարք բավական լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ դիաբետի պատճառ: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Սարրեյի բրիտանական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի գիտնականների հետազոտությունը:

Գիտնական Սայմոն Արչերի խոսքով, քնի ռեժիմի խախտման դեպքում մարդիկ կորցնում են ԴՆԹ-ի ավելի քան 97 տոկոսի սինքրոնացումը: Դրանով է բացատրվում մարդու վատ ինքնազգացողությունը ժամայաին գոտիների հատման կամ գիշերային ժամերի աշխատանքի դեպքում: Յուրաքանչյուր օրգան ունի ակտիվության իր ռիթմը եւ գիշերային ռեժիմի անցնելիս տեղի է ունենում սրտի, ուղեղի եւ երիկամների աշխատանքի սինքրոնացման կորուստ:

Ըստ գիտնականների, գիշերային հերթափոխների բացասական ազդեցությունը կարող է դրսեւորվել արդեն մի քանի տարի անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ