News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի դատախազությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի հերոս, նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի օրերս արած հայտարարությանը:

«ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, 2013թ. դեկտեմերի 29-ին իր հանդեպ կատարված մահափորձի առնչությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես դժգոհություն է արտահայտում ԼՂՀ դատախազության կայքում մահափորձի վերաբերյալ 05.01.2014թ. տեղադրված հաղորդագրության առթիվ:

Դատախազությունը ԼՂՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ԼՂՀ  օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն իրականացնելով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ, հիմք ընդունելով մահափորձի առնչությամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաեւ ապահովելով դատախազության թափանցիկ գործելաոճը, ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի /Նախնական քննությանտվյալների հրապարակման անթույլատրելիությունը/ պահանջների լիարժեք պահպանմամբ, հանրային իրազեկման է ներկայացրել համապատասխան հաղորդագրություն` նույն տեքստում միաժամանակ ծանուցելով, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` ուժի մեջ մտած դատավճռով:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վերոհիշյալ հաղորդագրությունից բացի, ԼՂՀ դատախազության կայքում տեղադրվել են նաեւ մահափորձի կատարման մեջ կասկածվող անձանց կողմից կատարված այլ հանցագործությունների մասին հաղորդագրություններ:

Վ. Բալասանյանը հայտարարության մեջ մտահոգություն է հայտնում նաեւ «Ժողովրդի մեջ իր անձի վերաբերյալ պտտվող  տարբեր վարկաբեկիչ լուրերի» առնչությամբ, որը, սակայն, ոչ մի կապ չունի ԼՂՀ դատախազության վերոհիշյալ հաղորդագրության հետ:

ԼՂՀ դատախազությունը վերահաստատում է իր վճռականությունը` օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում ապահովելու նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը եւ օբյեկտիվությունը»,- ասվում է ԼՂՀ դատախազության հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ