News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հարցը մասամբ վերաբերում է համապատասխան փաստաթղթերի հետ խմբագրական աշխատանքին:

«Այս հարցը քննարկել ենք երեկվա նիստում: Շատ կարեւոր է, որպեսզի տեքստերի բոլոր թարգմանություններ առավելագույնս ճշգրիտ լինեն, քանի որ այդ փաստաթղթերում առկա եզրույթները մենք հիմք կընդունենք հետագա աշխատանքի համար: Այս հարցի վրա եմ ուզում հրավիրել արդարադատության եւ էկոնոմիկայի նախարարների ուշադրությունը», – հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք,  Հայաստանի Մաքսային միություն մտնելու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել էր 2013թ. Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձագույն խորհրդի նիստում: Արդեն հաղորդվել է, որ անդամակցության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մինչեւ 2014թ. մայիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ