News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում-2014» զեկույցում հերթական անգամ Հայաստանը համարել է «մասնակի ազատ» երկիր:

Հայաստանը քաղաքական իրավունքների վարկանիշում ստացել է 5 բալ՝ 7 հնարավորից եւ 4 բալ քաղաքացիական իրավունքների սանդղակում:

Հարեւան Վրաստանը նույնպես ունի «մասնակի ազատ» երկրի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ՝ Եվրասիան համարվել է աշխարհի ամենառեպրեսիվ հատվածներից մեկը:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը (բոլոր երեքն էլ համարվում են «ոչ ազատ») իրավունքների հարցում անկում են ապրում, սակայն հարուստ բնական ռեսուրսները նրանց թույլ է տալիս խուսափել ժողովրդավարական կառավարությունների քննադատություններից:

Զեկույցի Ռուսաստանին վերաբերող հատվածում ընդգծվում է, որ երկիրը սպառնալիքներ է կիրառել Հայաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ՝ ԵՄ-ի հետ ինտեգրման հարցում:
«Վիճելի տարածքներ» բաժնում ներառվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը, որը եւս համարվել է «մասնակի ազատ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ