News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է ԼՂՀ Վերահսկիչ պալատ եւ մասնակցել 2013 թվականի գերատեսչության գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ վերջին տարիներին գերատեսչության գործունեությունն ստացել է նոր որակ եւ դարձել ավելի արդյունավետ` միեւնույն ժամանակ ավելացնելով, որ դեռեւս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ ու անելիքներ: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Վերահսկիչ պալատի անձնակազմն առաջիկայում եւս կաշխատի մեծագույն պատասխանատվության զգացումով եւ հաջողությամբ կլուծի իր առջեւ դրված խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ