News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արժանահավատ չի համարում ՆԱՏՕ-ի՝ ԵԱՀԿ ՄԽ-ն շրջանցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու փորձերի մասին հրապարակումները: Իր կարծիքը նախարարը հայտնել է հունվարի 24-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով դիտարկմանը, որ վերջին հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան հակամարտությանը Դաշինքի մասնակցության հարցը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ: «Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն էլ է կողմնակից  տարածաշրջանային հիմնախնդիրների խաղաղ լուծմանը: Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն արկածախնդիր գործողությունների կողմնակից չէ: Նման տեղեկությունը ճիշտ չէ», - հայտարարել է նախարարը:

Ընդգծելով, որ հայկական կողմն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը՝ նախարարը միեւնույն ժամանակ նշել է սադրանքները հետաքննելու անհրաժեշտությունը: «Մենք պատրաստ ենք հետաքննություն վարել, սակայն Ադրբեջանը համաձայն չէ: Այնուամենայնիվ, մենք միջազգային կառույցներին, ՄԽ-ի համանախագահներին եւ գործող նախագահի ներկայացուցչին անձամբ հայտնում ենք, իրականացնում ենք միակողմանի հետաքննություն, հավաքում ապացույցներ եւ ցույց տալիս հանրությանը», - նշել է նախարարը: Սեյրան Օհանյանը պարզաբանել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի հավասարակշռված հայտարարությունները կապված են լարվածությունը արգելակելու ձգտմամբ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ