News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Facebook-ի հայ օգտատերերը ավստրիական C-Quadrat կենսաթոշակային ընկերության հասցեին խիստ վիրավորական արտահայտություններ են իրենց թույլ տալիս: Այս մասին հունվարի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԲ-ի ֆինանսական համակարգի կարգավորման բաժնի պետ Մհեր Աբրահամյանը:

Նա նաեւ մեկնաբանել է այն լուրերը, թե կենսաթոշակային հիմնադրամներից մեկը գրանցված է օֆշորային գոտում (C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն): «Ընկերությունն իր կենսաթոշակային հիմնադրամներից մեկը պարզապես գրանցել է Լյուքսեմբուրգում: Իսկ facebook-ի հայ օգտատերերին շփոթեցրել է  offshore անգլերեն բառի երկիմաստությունը: Այն ոչ միայն օֆշոր է նշանակում, այլեւ տարածք` սեփական երկրի սահմաններից, «տեղից դուրս»:

Լյուքսեմբուրգը ԵՄ-ի վեց հիմնադիրներից մեկն է, եւ այնտեղ գրանցված են 2,5 տրիլիոն դոլարի ներդրումային հիմնադրամներ», - հայտարարել է Հայաստանի ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է մասնավոր 2 կենսաթոշակային հիմնադրամ: C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն եւ Amundi ACBA Asset Management: Amundi ACBA Asset Management-ը հիմնադրել են ՀՀ-ում գործող ACBA Credit Agricole բանկը (49% բաժնետոմս) եւ Amundi Asset Management ընկերությունը (51%): Կառավարվող ակտիվները կազմում են 1 տրիլիոն դոլար, այն ներկայացված է 30 երկրներում: Ընկերության հաճախորդները 100 միլիոնից ավելին են, ակտիվների քանակով այն զբաղեցնում է Եվրոպայում առաջին եւ աշխարհում իններորդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ