News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Փարիզում ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս էր հայտնել, թե Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն առաջընթաց կգրանցի, քայլ առաջ կլինի եւ կհանգեցնի փետրվարին կայանալիք գագաթաժողովին:

Նշենք, որ ավելի վաղ ամերիկացի համանախագահը հայտարարել էր, թե շփման գծում բռնությունն ու լարվածությունը խափանում են խաղաղ կարգավորման ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ