News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, ԱՄՆ-ի մտավորականության հայտնի ներկայացուցիչ Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:

«Օրենքները, եւ հատկապես միջազգային, որոնք կոչված են ժողովուրդների միջեւ ներդաշնակ հարաբերությունների կարգավորման համար, ստեղծվում են ազդեցիկների շահերին համապատասխան. դրանք նման են պատվերով կարված հագուստի կամ կոշիկի, մշակվում են հզոր երկրների կամ դասերի որոշակի չափերին համապատասխան: Այս անարդար համակարգին առավել բնորոշ է 17-րդ դարի ֆրանսիացի առակագիր Ժան դե Լաֆոնտենի արտահայտությունը՝ «Այս աշխարհում ուժեղները հաղթում են ցանկացած վեճում»:

Այժմ այս այլաբանության մեջ թույլերը հայերն են եւ կանգնած են ավելի հզոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջ, որն անցյալ տարի դեկտեմբերին որոշում կայացրեց Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործով եւ վճռեց, որ վերջինիս չեն կարող դատապարտել Ժնեւոմ հրապարակային հայտարարության համար, թե իբր «Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական սուտ է»:

Այս որոշումն առաջին հերթին հարվածում է շվեյցարիական դատական համակարգին, որը մեղադրանք էր ներկայացրել Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը մերժելու համար: Միջադեպը տեղի է ունեցել 2007թ.-ին, եւ այդ պահից ի վեր Եվրոպական դատարանը լռում էր: Հարց է ծագում. ի՞նչ տեղի ունեցավ հանկարծակի, որ ստիպեց դատարանին նման որոշում կայացնել:

Համընկումը կասկած չի հարուցում: Երկար տարիներ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրոպական միության հետ, սակայն անցյալ տարի սեպտեմբերին շրջադարձ կատարեց ու որոշեց միանալ Մաքսային միությանը: Այդ կերպ ՄԻԵԴ-ի որոշումը մասամբ քաղաքական էր: Եվրոպական դատարանում «գլուխները» կփորձեն հասարակ մարդկանց հակառակը համոզել: Սա, իհարկե, բարդ պայքար է, որում կասկածելի արդյունքներ են սպասվում:

Եվրոպական դատարանի փաստարկը հիմնվում է ենթադրության վրա, որ օրենքը սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, երբ գործը վերաբերում է ցեղասպանության ժխտմանը: Ֆրանսիան նույնպես հանդիսանում է խոսքի ազատության մասին օրենքների կիրառման խտրականության օրինա: Այն ժամանակ, երբ գործում է Գեյսոյի օրենքը՝ հետապնդելով Հոլոքոստը ժխտողներին, զուգահեռ օրենքը, որը Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է հայոց ցեղասպանության ժխտման դեմ, չեղյալ էր համարվել Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից վերջին նախագահական ընտրություններից առաջ:  Օրենքը քաղաքական շահարկումների զոհ էր դարձել, այն ժամանակ, երբ երկու թեկնածուներն էլ հանձն էին առել աջակցել դրան: Պետ չէ իրավունքի բնագավառում փորձագետ լինել, որպեսզի հասկանալի լինի. Եթե Գեյսոյի օրենքը չի սահմանափակում խոսքի ազատությունը, ապա նույն տրամաբանությունը գործում է հայոց ցեղասպանության ժխտման դեպքում:

Կապված հումորիստ Դյեդոննեի ներկայացումների հետ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը 2014թ.-ի հունվարի 6-ին հայտարարեց, որ հակասեմիտական համարվող ելույթները պետք է արգելվեն տեղի պաշտոնյաների կողմից: Նույնիսկ նախագահ Օլանդը սիրուհուն կամ ընկերուհուն այցելելու ընթացքում աջակցում էր  ներքին գործերի նախարարին՝ կոչ անելով «պետության ներկայացուցիչներին, մասնավորապես քաղաքագլուխներին, զգոն լինել ու անբեկանելի» «հանրապետության սկզբունքների բոլոր խախտումների» նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ