News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Վերջին ահաբեկչությունները Եգիպտոսում արմատական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության կողմից  անհամաձայնության ու դժգոհության դրսեւորում են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արաբագետ Դավիթ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններն առաջին հերթին այս պահին արգելված կրոնական արմատական խմբավորման եւ դրան հարող խմբավորումների կողմից որոշակի իրադարձությունների արձագանք են: Դրանց թվում փորձագետը նշել է իրադարձություններ, որոնք հաջորդել են Մուհամեդ Մուրսիի տապալմանը, նրա ձերբակալությանն ու արմատական խմբավորումների նկատմամբ ճնշման ուժեղացմանը:

«Պատահական չէ, որ այդ արձագանքը տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում, եւ Եգիպտոսի համար, ցավոք, սա միանգամայն բնական երեւույթ է: Կարծում եմ, որ նմանատիպ իրադարձությունները մշտական բնույթ կկրեն, թեեւ ոչ այքդան հաճախակի, բայց անկանոն, սակայն կշարունակվեն»,- ընդգծել է Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում չորս պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետեւանքով վեց մարդ զոհվել է, ավելի քան 80-ը վիրավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ