News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Տորոնտոյում ապրող ինժեներ ու դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Weekly»-ում:

Հակամարտող կողմերի միջեւ կառուցողական երկխոսություն կարող է վարվել միայն այն ժամանակ, երբ կողմերը տեղյակ են փաստերին ու ճշմարտությանը: Չնայած նրան, որ թուրքական պետությունը մինչեւ վերջերս թույլ չի տալիս բացել 1915թ.-ի մասին ճշմարտությունը, այս պահին հստակ երեւում են նախանշաններ, որ տաբուն, վերջապես, խախտվել է, ու «գիտելիքների ընդհանուր բազա» է հայտնվել Թուրքիայում նրանց շրջանում, ովքեր հասարակական կարծիք են ձեւավորում, ու հասարակ քաղաքացիների շրջանում:

Չորս սերունդ շարունակ թուրք քաղաքացիները ուղեղները լվացել են ցեղասպանության հարցով. դա իրականացրել են պետական կրթական համակարգի եւ զանգվածային լրատվամիջոցների կողմից: Այնուամենայնիվ, թուրք ժողովուրդն այլեւս հնարավոր չէ միատարր համարել: Թուրքական պետության ու քրդերի եւ ալեւների միջեւ բախումները, ինչպես նաեւ պետական որոշ առաջնորդների հետապնդումներն ու պատիժները ոմանց մոտ հարցեր առաջացրին 1915թ.ի պատմության պետական տարբերակի վերաբերյալ:

Կարծիք ձեւավորող որոշ վառ անհատականներ քաղաքականության մեջ, գիտական շրջանակներում, զանգվածային լրատվամիջոցներում ու գրականության  մեջ ավելի լայն ժողովրդավարության, փոքրամասնությունների խոսքի ազատության ու իրավունքների կոչ են անում: Ավելին, նրանք կոչ են անում ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության ու պահանջում են, որպեսզի պետությունը նույն կերպ վարվի: Այս պահին գոյություն ունի բնակչության թեեւ փոքր, բայց արագ աճող սեգմենտ, որը ցանկանում է պետությանը ընդունել իր անցյալը: Հայ գիտական շրջանակներին, ոչ կառավարական կազմակերպություններին ու նրանց, ովքեչ հասարակական կարծիք են ձեւավորում, խորհուրդ է տրվում ուղղակի կապ հաստատել թուրք գործընկերների հետ, որպեսզի ճշմարտությունը տեղ հասցվի համատեղ կազմակերպված կոնֆերանսների, սեմինարների, հեռուստատեսային հաղորդումներիմ ֆիլմերի ու հրապարակումների միջոցով:

Հասարակ թուրքերն, օրինակ, պետք է իմանան քաջ թուրք պաշտոնյաների մասին, ովքեր ընդդիմանում էին կառավարության անմարդկային որոշումներին: Նրանք պետք է իմանան ոչնչացված հայերից հետո մնացած ունեցվածքի մասին: Նրանք պետք է հասկանան, որ ողջ Անատոլիայում Աթաթուրքի տուն-թանգարանների մեծամասնությունը ժամանակին պատկանել են Օսմանյան պետության հայ քաղաքացիներին, որոնց տեղանել կամ կոտորել են: Պետք է հիշեցնել, որ Անկարայում թուրք նախագահի նստավայրը պատկանել է հայ ընտանիքի:

Իհարկե, թուրքական պետությունը կշարունակի բոլոր ռեսուրսները գործի դնել, որպեսզի խոչընդոտի իր քաղաքացիներին իմանալ ճշմարտությունը: Չնայած նրան, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է արխիվների բաց լինելու մասին, որ դրանք իրականում ամբողջովին ոբաց չեն ու երկու անգամ լուրջ մաքրումների են ենթարկվել: Եթե Էրդողանն իրոք ցանկանում է ապացուցել, որ Թուրքիան թաքցնելու ոչինչ չունի, նա պետք է կարեւոր փաստաթղթերի երկու փաթեթ հրապարակի՝ տեղահանության գրքեր ու արձանագրություններ:

Վերջերս հայտնի դարձավ, որ նախկին վարչապետը մոտ էր հայկական հարցի լուծման դրական քայլին: Լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ՝ 1990-ական թվականների սկզբին Թուրգութ Օզալը ձգտում էր վերջ դնել Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը եւ հանձնարարել էր որոշել փոխհատուցումների ծավալը, որոնք պետք է հատկանել ողջ աշխարհի հայությանը: Հաղորդում են, որ հետազոտության արդյունքում ստացվել էր գումարը, սակայն հետագա քայլեր չեն ձեռնարկվել. Կամ այն պատճառով, որ գումարը չափազանց մեծ էր, կամ այն պատճառով, որ 1993թ.-ին անհասկանալի պայմաններում Օզալը վախճանվեց: Նրա հանկարծակի մահը շարունակում է 20 տարի անց շահարկումների առարկա մնալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ