News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վատիկանում թռչունները կտցահարել են խաղաղության սպիտակ աղավնիներին, որոնց կիրակնօրյա աղոթքից հետո բաց էին թողել Հռոմի պապը եւ երկու երեխաներ:  Աղավնիների վրա հարձակվել են ագռավն ու ճայը: 

Հունվարի 26-ին կատարվածի ականատեսներ են դարձել հազարավոր հավատացյալներ, որոնք Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակ էին եկել` կիրակնօրյա ավանդական աղոթքը լսելու, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:

Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ ունեցող պապն այս անգամ Ուկրաինայում խաղաղության կոչ էր անում, որտեղ ընդդիմադիրները շարունակում են վարչական շենքեր զավթել, իսկ Կիեւում շարունակվում են  ցուցարարների բախումները ոստիկանության եւ «Բերկուտի» դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ