News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե իբր ԼՂՀ ԶՈՒ-ն կապ ունի  հունվարի  27-ին ադրբեջանցի սպայի զոհվելու հետ:

«Հունվարի  27-ին ադրբեջանցի  սպայի զոհվելու հետ ԼՂՀ ԶՈՒ-ի կապ ունենալու մասին հաղորդագրությունները  չեն համապատասխանում իրականությանը: Ղարաբաղի ԶՈՒ-ն հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը: Մահվան պատճառներն Ադրբեջանը թող իր մեջ փնտրի եւ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվա դեպքերում», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյյանը: 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Աղդամի ուղղությամբ զոհվել է լեյտենանտ Սաբուհի Ազիզովը: Մի քանի օր առաջ զոհվել էր ադրբեջանական բանակի կապիտան  Էլնուր Ջաֆարովը:

Հիշեցնենք, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերըղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ