News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշում կա, որը միջազգային համաձայնագրերի շրջանակներում  պետք է կիրառել:

Թուրքական Hurhaber կայքի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլ-Ֆրանսուա Օլանդ հանդիպումից հետո երկու երկրների նախագահները մամուլի ասուլիս են կազմակերպել:  Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված հարցին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է.  

«Պատմության հետ կապված աշխատանքները կարող են ցավոտ լինել, բայց պետք է արվեն: Մեզ անհրաժեշտ է խաղաղությունը ապահովել համաձայնությամբ: Ավելի վաղ տեղի ունեցածները ուսումնասիրելու, ճանաչելու համար պետք է աշխատենք: Հիմա մտնում ենք պատմության օրակարգային ժամանակաշրջան: Այս տարի Առաջին համաշխարհայինի 100-րդ տարելիցն է, հետո՝ 2015-ը: Այս ժամանակահատվածը պետք է աշխատելու համար օգտագործենք:

Հարցնում եք թե ի՞նչ ենք անելու: Ճիշտն ենք անելու, իրավականն ենք անելու,  արդարությունն ենք փնտրելու եւ այնպես ենք անելու, որ բոլորը հասկանան թեման:  Դրա հետ կապված Ֆրանսիայում օրենք է ընդունվել: 2008-ին էլ շրջանակային որոշում է ընդունվել: Անհրաժեշտ է դրանք կիրառել: Միջազգային համաձայնագրերի շրջանակում պետք է դրանք կիրառել»,-ասել է Օլանդը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ