News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե 100 տարի առաջ ցավալի դեպքեր են տեղի ունեցել, բայց դրանից տուժել են ոչ միայն հայերը, այլեւ Բալկանների մուսուլմանները։

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է Հայոց ցեղասպանության հետ կապված հարցին՝ կրկին պնդելով, թե իրենք այդ հարցում պատրաստ են բացել բոլոր արխիվները։

«Այս թեման ժամանակ առ ժամանակ ստվերում է մեր հարաբերությունները։ Այդ ժամանակ տուժվել են ոչ միայն Թուրքիայի հայ քաղաքացիները, այլեւ Բալկանների մուսուլման քաղաքացիները։ Մենք պատրաստ ենք մեր արխիվները բացել։ Այդ հարցը միակողմանիորեն չի լինի լուծել։ Երկրորդ կետն այն է, որ այս հարցում տարբեր տեսակետներ կարող են լինել։

Մեր նախկին օրենքները նման հարցերի քննարկումներն արգելում էին,  բայց մենք այդ օրենքները փոխել ենք։ Ֆրանսիացի շատ բարեկամներ  մտածում են, թե Թուրքիայում դեռ շատ բաներ չեն կարող քննարկել։ Մենք ուզում ենք, որ Ֆրանսիայում էլ այդ խնդրի հետ կապված ամեն ինչ հանգիստ քննարկեն։ Ֆրանսիան խոսքի ազատության հիմքերում է գտնվում։ Բացի այդ կա Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշումը։ Այդ ցավերը սերնդեսերունդ փոխանցելու փոխարեն անհրաժեշտ է բարեկամություն սերմանել»,-ասել է Աբդուլլա Գյուլը։

Նշենք, որ պատասխան խոսքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե իրենք աշխատելու են կիրառել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ