News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արցախի ռազմական ուսումնարանը լինելու է ամենաժամանակակիցը ԱՊՀ-ում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արցախում Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի եւ Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Ուսումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաեւ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝ արժանիորեն համարվելով ամենաժամանակակիցը ԱՊՀ տարածքում: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր եւ թենիսի հարթակ, ինչպես նաեւ մրգատու այգի ու ծաղկանոց:

Հաշվի առնելով ցուցաբերված հետաքրքրությունն ու ստացված հայտերը, ուսումնարան ընդհանուր հիմունքներով ընդունվելու իրավունք կունենան ազգությամբ լեզգինները, թալիշները, ավարները, ցախուրներն ու թաթերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապագա ուսումնարանի մասին պատմող տեսաֆիլմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ