News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հունվարի 28-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մերձակայքում ձերբակալել են հայ զինծառայողի, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա ապատեղեկատվություն է, ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող հերթական հիմարությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ ոչ մի զինծառայող չի հատել շփման գիծը: :

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Ալիբեյլի գյուղի մոտ Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Ըստ տեղեկության, ՀՀ քաղաքացին հատել է զորքերի շփման գիծը եւ ձերբակալվել գյուղի բնակիչների կողմից: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, թե ձերբակալվածը դիվեևսիոն խմբի անդամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ