News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար  նիստում՝ այսօր, հունվարի 28-ին, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ելույթի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է, ով արդեն տեւական ժամանակ է ռազմագերի է Ադրբեջանում:

Դիմելով ԵԽ գլխավոր քարտուղարին՝ Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ահա արդեն քանի ամիս է՝ Ադրբեջանում պատանդի կարգավիճակով պահվում է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ով տեղանքում մոլորվելով, հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ: Ամբողջ այս ընթացքում Ադրբեջանի կողմից խախտվել են միջազգային բոլոր հնարավոր կոնվենցիաները: Կարմիր Խաչը անում է հնարավորը՝ Հակոբին տուն, կամ գոնե երրորդ երկիր տեղափոխելու համար, սակայն առ այս պահը ապարդյուն: Հապաղումը կարող է ճակատագրական լինել Հակոբի կյանքի համար: Ինչո՞ւ  մեր Վեհաժողովը որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանը սկսի հարգել  իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները եւ հայ զինվորին պատանդ չպահի»:

Ի պատասխան հայ պատգամավորի հարցի, ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդն ասել է. «Ինձ համար մի քիչ դժվար է կոնկրետ այդ դեպքի համար որեւէ մեկնաբանություն անելը, սակայն մենք աշխատում ենք Կարմիր Խաչի հետ եւ պաշտպանում ենք նրանց քայլերը: Ցավոք սրտի, կոնֆլիկտներով զբաղվելը մեր կառույցի իրավասության մեջ չէ եւ կողմերից  որեւէ մեկը մեզ չի դիմել, որ մենք զբաղվենք այդ կոնֆլիկտով: Սակայն, մենք պետք է անենք հնարավորը, որ ԵԽ անդամ երկրները կարողանան լուծել վիճահարույց հարցերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ