News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն՝ միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանն արժանավույնս ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն:

Խորհրդի անդամները իրենց ընդունած բանաձեւում նշում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ եւ արդար ընտրություններ: Բանաձեւում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչեց նաեւ տարածաշրջանի շատ ժողովուրդների:

Բանաձեւն ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանը: Բանաձեւը գալիս է լրացնելու Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Մեյնում, Լուիզիանայում, Մերիլենդում, Ֆրեզնոյում եւ այլուր ընդունված նմանօրինակ բանաձեւերի եւ հռչակագրերի շարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ