News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


1993-1994թթ մինչև պատերազմի ավարտը Սամվել Մկրտչյանը իր գնդով ծանր մարտեր է մղել Օմարի լեռնանցքի պաշտպանության ժամանակ: Մարտերի ժամանակ դրսևորած արիության և խիզախության համար, ինչպես նաև հրամանատարական բարձր ունակությունների համար Սամվել Մկրտչյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով, արժանացել ՀՀ վարչապետի շնորհակալագրի, Պաշտպանության նախարարի կողմից Պատվոգրի և բազմաթիվ այլ խրախուսանքների:

NEWS.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետը պատմեց հայկական նոր ծնվող բանակի, հակառակորդի դեմ անհավասար մարտերի, դժվար հաղթանակների ու էլ ավելի դժվար պարտությունների մասին։

Պատերազմի ավարտի մասին պատմելիս՝ ազատամարտիկի աչքերում ուրախության արցունքներ հայտնվեցին, ինչպես 20 տարի առաջ՝ մայիսի 12-ին, երբ Օմարի լեռնանցքում, նրան հրահանգեցին չկրակել իր գնդի պահած դիրքերի վրայով անցնող ռուսական ուղղաթիռի ուղղությամբ։

Տպել
Ամենաշատ