News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


1994թ. Մուսա Լեռ ռեստորանում Հատուկ գնդի 4-րդ տարեդարձի կապակցությամբ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և այլ բարձրաստիճան սպաների ներկայությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ Վազգեն Սարգսյանը հայ սպաների կենացն ընդհատելու համար փոխգնդապետ Սամվել Մկրտչյանին դուրս է հրավիրել դահլիճից:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը: «Վազգեն Սարգսյանը խնջույքի ամենաթեժ պահին հայ սպաների կենացն էր խմում, որ հայոց բանակի սպաները ամենաքաջն են, ամենանվիրվածը, և դա մեր թշնամիներին մենք ցույց ենք տվել, այդ պահին կանգնեցի ու հարց ուղղեցի սպարապետին. բայց էդ սպաները ինչպե՞ս են հիմա ապրում, պարոն նախարար»,-ասաց Սամվել Մկրտչյանը` հիշելով, որ իր համար զարմանալի էր սեղանների նման ճոխությունը, երբ նույն ժամանակ Հայաստանն աղքատության և սովի մեջ էր:

Նրա խոսքով` իր հարցից հետո դահլիճում քար լռություն է տիրել, սպարապետը մի պահ լռել է և գլուխը կախել. «Երեւի որ գլուխը կախեց, զայրույթը թողեց, հետո նայեց ինձ ու ասաց` դուրս գնա»:

Ազատամարտիկը պատմեց, որ այս միջադեպից հետո բավական խնդիրներ է ունեցել, բայց ի վերջո, երբ Քարվաճառում վարչապետի պատվոգիր են հանձնել իրեն, ասել են՝ սպարապետը ներել է քեզ, ինքն էլ պատասխանել է. «Բայց ես ինչ էի արել, որ ինձ ներեր, ես սխալ բան չէի ասել»:

Տպել
Ամենաշատ