News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Անկախ նրանից, թե ով կխախտի Լեռնային Ղարաբաղի սահմանները՝ հետեւակ, դիվերսիոն խմբեր, ռազմական տեխնիկա, բոլորը ոչնչացվելու են: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագայի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե ադրբեջանական զինված ուժերը տանկերը մոտեցնում են ԼՂՀ սահմաններին:

Ինչպես ընդգծել է Դավիթ Բաբայանը, նման հաղորդագրություններն առաջին հերթին ապատեղեկատվական բնույթ են կրում: «Նման տեղեկություններ տարածում են հույս ունենալով ազդել հակառակորդի բանակի ռազամական ոգու վրա: Լեռնային Ղարաբաղի դեպքում սխալ է նման ազդեցության հույս ունենալ: Անկախ նրանից, թե ով ոտնձգություն կկատարի պետության սահմանների հանդեպ՝ հետեւակ, դիվերսիոն խմբեր, ռազմական տեխնիկա, բոլորը ոչնչացվելու են: Ցանկացած ագրեսիայի վերջ կտրվի»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ ղարաբաղյան կողմի  հստակ հայտնի է ադրբեջանական տանկերի դիրքն ու քանակը:

Նրա խոսքով՝ Բաքվի կողմից ընտրված վարքագիծը իրեն է բարդ դրության մեջ դնում, իսկ Ադրբեջանը կրկնում է ֆաշիստական երկրների տխուր փորձը. «Որքան շուտ ադրբեջանական կողմը վերջ տա դիմակահանդեսին, այնքան լավ կլինի առաջին հերթին հենց իր համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ