News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախնական գնահատականներով՝ 2013-ի պետբյուջեի սպասելի դեֆիցիտը կկազմի 1,6 -1,8 տոկոս: Այս մասին այսօր Հայաստանի ֆինանսների նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: 2013 –ի արդյունքում ՀՆԱ-ի սպասվող աճը կազմում է 3,5 տոոս: «Վերջնական արդյունքներ չենք ամփոփել, սակայն 2013-ին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է հենց 3,5 տոոսով: Ակնկալում ենք, որ ՀՆԱ աճը եւս կմնա այդ մակարդակում»,-հայտարարել է նախարարը:

Ըստ որում, նա նկատել է, որ ֆինանսների նախարարության գնահատականների համաձայն՝ հուլիսիսց ի վեր գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը զսպել է տնտեսական աճը 1 – 1,3 տոկոսով: Այլ կերպ ասած՝ Հայաստանի տնտեսական աճը կարող էր կազմել 4,5 – 4,8 տոկոս:

Անդրադառնալով ֆինանսների նախարարության ավելի վաղ արված գնահատականին, որ միայն քառասուն միլիարդ դրամի բյուջետային ծախսերը կարող են նպաստել տնտեսության 1 – 1,5 տոկոս աճին, Սարգսյանը նշել է, որ տնտեսական աճը հիմնվում է բազմաթիվ գործոնների վրա: «Ընդլայնման քաղաքականությունն, իհարկե, խթանում է տնտեսության աճը, սակայն պետք է հասկանալ, թե ինչ արժեք ունի այն: Այն կարող է հանգեցնել բարձր կամ անգամ պարորաձեւ գնաճի»,-եզրափակել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ