News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՄԱԿ առեւտրի ու զարգացման հարցերով կոնֆերանսի(ՅՈՒՆԿՏԱԴ) փորձագետների տվյալների՝ ըստ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքի առաջին տեղում է ԱՄՆ-ը(159 մլրդ դոլար), երկրորդում՝ Չինաստանը(127 մլրդ):

2013թ.-ին Ռուսաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը կազմել է 94 մլրդ դոլար՝ տարվա կտրվածքով աճելով 83 տոկոսով: Սա թույլ է տվել պետությանը տվյալ ցուցանիշով գրավել երրորդ հորիզոնականը:

Մեկ տարվա ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքն աճել է 11 տոկոսով մինչեւ 1.46 տրլն դոլար: Ընդ որում 52 տոկոսը կամ 759 մլրդ դոլարը բաժին է հասել զարգացող երկրներին, իսկ անցումային տնտեսություն ունեցող երկրներինն աճել է 45 տոկոսով մինչեւ 126 մլրդ դոլար: 38 զարգացած երկրներում  օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 12 տոկոսով մինչեւ 576 մլրդ դոլար, հաղորդում է «Banki.ru»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ