News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014-ին Հայաստանի խորհրդարանը կքննարկի պետական կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին օրենքը: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա ասել է, որ նախկինում Հայաստանում նման օրենք չի եղել եւ պետական կազմակերպությունների, մարզպետարանների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը, ըստ էության, վարվել է առանց ստանդարտների, թեեւ աշխարհում նման ստանդարտներ վաղուց գոյություն ունեն:

Բացի այդ, 2013-ին Հայաստանի ֆինանսների նախարարությունը նորացրել է հաշվապահական հաշվառման ստանդարտները, որոնք հանրապետությունում գործում են Ֆինանսկան հաշվետվողականության միջազգային ստանդարտների (IFRS) համապատասխան: «2014-ին մենք փոփոխություններ կպատրաստենք «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում, որտեղ այդ փոփոխությունները կարտացոլվեն»,-ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ