News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը Երեւանում ազատ տնտեսական գոտու տարածքում անօդաչու օդանավեր կարտադրի։ ՀՀ կառավարության հունվարի 30-ի  նիստում ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում աշխատելու թույլտվություն է ստացել, որը ղեկավարում է «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն։

Ընկերությունն արդեն յուրացրել է անօդաչու օդանավերի երկու մոդելների («Educotperե, «Photocopter») արտադրման տեխնիկան։Նախկինում հաղորդվել էր, որ դրանց արտադրության ոլորտում «Ինստիգեյթ Ռոբոտիքս»-ը համագործակցում է դանիական ընկերություններից մեկի հետ։

Արտադրանքն ամբողջությամբ կարտահանվի Հյուսիսային Ամերիկա, ԵՄ, ԽՍՀՄ նախկին երկրներ եւ Մերձավոր Արեւելք։ Արտահանման ծավալն առաջիկա երեք տարում կկազմի 1,9 մլն դոլար։

Բացի այդ, ընկերությունը բանակցություններ է վարում նաեւ անօդաչու օդանավերի կառավարման ավտոմատացված համակարգի նախագծման համար ներդրումներ ներգրավելու վերաբերյալ։ Արտադրությունը սկսելու համար ընկերությունը մտադիր է արտասահմանյան գործընկերներից  300 – 500 հազար դոլար ստանալ եւ 396 հազ. դոլար հատկացնել սեփական միջոցներից։ Նախատեսվում է ստեղծել 15 – 25 աշխատատեղ՝ 500 – 600 հազար դրամ միջին աշխատավարձով։

Նախատեսվում է կադրեր ներգրավել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ավտոմատացված կառավարման համակարգերի ամբիոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ