News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Վրաերթերի 90%-ի դեպքում մեղավոր են հետիոտները, որոնք փողոցն անցնում են չնախատեսված վայրերից: Այս մասին հունվարի 30-ի մամուլի ասուլիսում հերթական անգամ կրկնել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ  Արսեն Արշակյանը: 

Սակայն լրագրողները Արսեն Արշակյանին հիշեցրել են, որ հետիոտների անկարգապահությանը զուգահեռ առկա է նաեւ վարորդների անգրագիտությունը եւ ճանապարհային երթեւեկության տարրական կանոնների չիմացությունը:

Մասնավորապես, ներկաների մեծամասնության անձնական փորձը վկայում էր լուսացույցների աշխատանքի եւ դրանց նշաններն արհամարհող վարորդների գործողությունների հետ կապված տխուր իրավիճակի մասին:

ՃՈ  պետին տեղեկացրել են, որ բանուկ փողոցների մեծ մասը հետիոտներն անցնում են իրենց կյանքը վտանգելով, ընդ որում՝ լուսացույցի առկայության դեպքում: Բանն այն է, որ հետիոտների կանաչ լույսը վառվում է  կողային հատվածի կանաչ լույսի հետ միաժամանակ:

Արդյունքում լայն փողոցի համար նախատեսված 20 վայրկյանից (որն ինքնին քիչ է, առավել եւս եթե փողոցը տարեց մարդ է անցնում) հետիոտներին մնում է 2-3 վայրկյան՝ խաչմերուկն անցնելու համար:  Ի պատասխան՝ Արսեն Արշակյանը նշել է, որ տվյալ իրավիճակում առավելությունը հետիոտնինն է, եւ խոստացել է զբաղվել այդ  հարցով:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ