News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում հունվարի 30-ին, ժամը 15:30 սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. իրար են բախվել Toyota Corolla մակնիշի 80 QQ 100 համարանիշով մեքենան, 38 համարի ավտոբուսը եւ 2-րդ համարի տրոլեյբուսը: Տուժածներ չկան (ֆոտոռեպորտաժ):

Դեպքի վայրում աշխատող ոստիկանի փոխանցմամբ` Toyota Corolla-ի վարորդը մեքենան կայանել է փողոցի ոչ թույլատրելի հատվածում եւ մտել մոտակա խանութ, ինչը կարող էր վթարի պատճառ դառնալ. «Վթարից 10 րոպե անց ժամանեց ապահովագրական ծառայությունը, այժմ կատարվում է փորձաքննություն՝ պարզելու համար, թե ով է վթարի մեղավորը»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ