News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2013թ. խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին հնգյակը փոփոխություն չի կրել: Բացի կոմբինատից, հնգյակում են նաեւ «Հայռուսգազարդը», «Ղ-Տելեկոմը» (Վիվասելլ-ՄՏՍ ապրանքանիշ), «Ալեքս-Գրիգը» (մանրածախ եւ մեծածախ վաճառք) եւ «ԱրմենՏելը» (Beeline ապրանքանիշ):

Առաջին հնգյակում զգալի ավելացել են բոլոր ընկերությունների հարկերը, բացառությամբ «Ալեքս Գրիգի», որը պատկանումէ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Մեկ տարում նաեւ միայն 7,6 տոկոս ավել հարկ է վճարել (2013թ. վճարել է մոտ 18,76 մլրդ դրամ):  

Համեմատության համար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերն ավելացել են 20 տոկոսով, «Հայռուսգազարդինը»՝ 16 տոկոսով, «Ղ-Տելեկոմինը»՝ 39 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ