News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, ավարտեց օգոտոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մոտից բռնությամբ Կենտրոնի բաժին բերման ենթարկվելու եւ ոստիկանությունում  ապօրինի 3 ժամից ավելի պահվելու վերաբերյալ՝ ընդդեմ ոստիկանության Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հայցի քննությունը։

Դատարանն ուումնասիրեց մեղադրող կողմի ներկայացրած նյութերը՝ երկու լուսանկար եւ մեկ տեսաձայնագրություն։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց արված լուսանկարներից երեւում է, որ Կիվիրյանը ոստիկանությունից դուրս է եկել ժամը 15։42-ին։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի տեսագրությունից երեւում է, որ նրան բերման են ենթարկել ժամը 12։21-ից առաջ, այսինքն օրենքով նախատեսվածից 20 րոպե ավելի են նրան պահել ոստիկանությունում։

Ավելին, ավելի վաղ նախաքննական մարմինը հայտարարել էր, որ բերման ենթարկելու պահը ոստիկանները չեն տեսանկարահանել, մինչդեռ Արգիշտի Կիվիրյանի խոսքով, իրենց ներկայացրած տեսանյութում երեւում է՝ ինչպես են ոստիկանները տեսաձայնագրում այդ գործողությունը։

«Ինձ համար ակնհայտ է, որ դատարանը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել։ Նա կկայացնի այն որոշումը, որը իրեն կհանձնարարեն։ Իրենք պետք է հասկանան, որ ինչքան էլ դիմեն ապօրինությունների, այս փաստերի պարագայում դատարանը մեղսակից է դառնում իմ նկատմամբ իրականացված հանցագործություններին»,- լրագրողներին ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Դատարանն ուսումնասիրեց ներկայացված նյութերը եւ հեռացավ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակի փետրվարի 3-ին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ