News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները մատների վրա խաղացնում են սեփական ժողովրդին՝ փորձելով արդարացնել սեփական ռեժիմի գոյությունը նույնիսկ ոչ թե հակահայկական հիստերիայով, այլ արդեն ինչ-որ աննորմալ երեւույթներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ANS հեռուստաալիքի տված հայ գերի Մամիկոն Խոջոյանի հարցազրույցին, որը ներկայացվում է որպես «հայ դիվերսանտ»:

Նրա խոսքով՝ անհայտ է, Ադրբեջանի ինչ «ուղեղային» կենտրոններում են ծնվում նման ծիծաղելի հայտարարություններ: ««Բայց արդեն ողջ աշխարհը ծիծաղում է նրանց վրա, հատկապես վերջին միջադեպի հետ կապված: Սա նույնիսկ կուրյոզ չէ, այլ խելագարություն: Դա ինչ-որ հիվանդ մարդկանց գործողություններ են, որոնք փորձում են պահպանել սեփական ռեժիմը»,-ընդգծել է Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի իշխանությունները փորձել են մարդկային ողբերգությունից  հերթական շոուն սարքել, այս անգամ որպես գլխավոր հերոս ներկայացրել են Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որը մոլորվել ու հայտնվել է ադրբեջանական կողմում: Ինչպես միշտ, ադրբեջանական կողմը տարբեր առիթներով ձգձգում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցելությունը գերուն: Փոխարենը, նախկինի պես, հայ գերուն այցելել են AN0053 հեռուստաալիքի թղթակիցները:
Ի դեպ, «անկախ» այս հեռուստաալիքը շատ սերտ առնչություններ ունի իշխանությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ