News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ-ի՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել դեսպան Լեֆորին նրա ջանադիր աշխատանքի, էներգիայի եւ ինքնազոհության համար որպես Ժնեւի միջազգային երկխոսության համանախագահ եւ որպես ԵՄ-ի Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ»,-ասված է Էշթոնի հայտարարությունում՝ դեսպանի մանդատի ավարտի առթիվ:

Նա նշել է, որ դիվանագետը համբերատար եւ օբյեկտիվորեն աշխատել է, որպեսզի օգնի հակամարտող կողմերին տարաձայնությունները հարթելու գործում եւ կարողացել է վաստակել նրանց վստահությունը:

Էշթոնը նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը:
ԵՄ-ն Լեֆորի հաջորդին կնշանակի մոտակա շաբաթներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ