News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը տպագրվել է թուրքական «Today’s Zaman»-ում:

Մի քանի կտոր իրար միացնելուց հետո հնարավոր է ստանալ հնարավոր ռազմավարության ու միջոցառումների ընդհանուր պատկեր, որոնք կկիրառվեն վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության կողմից 2015թ.-ին, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

Երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերին այցելեց Շվեյցարիա, նա շվեյցարական իշխանությունների հետ քննարկեց Թուրքիայի վերաբերմունքւ հուշարձանի նկատմամբ, որը հայերը ցանկանում են կանգնեցնել Ժնեւում: Սա վկայում է այն մասին, որ ԱԳՆ դիրքորոշումը 1915թ.-ի վերաբերյալ որեւէ կերպ չի փոխվել:

Մենք պետք է հաշվի առնենք նաեւ, որ Արդարություն ու զարգացում կուսակցությունտ ներկայացնող փոխվարչապետ Բյուլենտ Արինչը 2015թ.-ի վերաբերյալ ասել է. «Լրանում է ինչպես Դարդանելի իրադարձությունների 100-ամյակը, այնպես էլ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումների: Մենք լուրջ աշխատում ենք: Սիմպոզիումների, կոնֆերանսների, սեմինարների, հրապարակումների ու փաստագրական ֆիլմերի օգնությամբ աշխատանքներ են տարվում: Սակայն մենք նաեւ հատուկ գործունեություն ենք մշակում հասարակական դիվանագիտության բնագավառում, որը կարող է ազդել ողջ աշխարհի վրա»: Նրա հայտարարությունը նաեւ ցույց է տալիս, որ կառավարությունը տրամադրված է կրկնել այս հարցի շուրջ պետական պաշտոնական քաղաքականությունը:

Հայտնի է, որ մեր քաղաքական կուսակցությունները ոչ մի հարցում չեն կարող համաձայնության գալ, սակայն թվում է, որ քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունից բացի, բոլորը համաձայն են, որ 2015թ.-ի վերաբերյալ ինչ-որ բան պետք է անել: Թուրքական պատմական հասարակությունը պատրաստվում է 2015թ.-ին: Հաստատության նախագաը հայտարարել է, որ նրանք աշխատում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ նյութի տեքստի նախապատրաստման շուրջ:

Ի հավելում կարելի է նաեւ նկատել, որ ոչ միայն լիովին բացառվում է հաշտության հնարավորությունը, այնպես էլ ոչ մահմեդականները բացառվում են նրա դիսկուրսից: Նա հաճախ Թուրքիան անվանում է զանազան էթնիկ խմբերի խճանկար: Նա հաճախ է հիշատակում արաբների, քրդերի, թուրքերի, չերքեզներ ու լազերի մասին: Սակայն երբեք չի հիշում Թուրքիայի ոչ մահմեդականների մասին՝ այդ թվում հայերի, հույների, հրեաների ու սիրիացիների մասին:

Հավաքելով այս կտորները՝ հնարավոր է կանխատեսել, որ Թուրքիայի պաշտպանողական քաղաքականությունը 2015թ.-ին չի փոխվելու:  Եթե կառավարությունը հայկական հարցի վերաբերյալ քիչ հավանական, աննախադեպ ու ավելի վճռական քայլերի չդիմի, անտրամաբանական կլինի 1915թ.-ի վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման մեջ լուրջ փոփոխություններ ակնկալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ