News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2014թ. Ստեփանավանի օդանավակայանը կվերագործարկվի, փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա՝ օդանավակայանը կօգտագործվի ՀԱՊԿ երկրների ԱԻ նախարարությունների չվերթների համար:

 «Դրան զուգահեռ, այն իհարկե կօգտագործվի քաղաքացիական թռիչքների համար»,- հավելել է Բաղդասարյանը:

Ստեփանավանի օդանավակայանը կառուցվել էր 1982թ.: 2006-ից այն չի գործում եւ ներառվել է պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Կառավարության որոշմամբ՝ 2013թ. օգոստոսին օդանավակայանը հանձնվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ