News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակում է էներգետիկայի ոլորտում համագործակցել Իրանի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ համագործակցությունը պետք է լավ իմաստով ագրեսիվ լինի եւ հարստացվի նոր ծրագրերով: «Իրանի հետ համագործակցությունը կշարունակվի եւ չի հակասի Ռուսաստանի հետ գազային պայմանագրին»,-ասաց Բաղդասարյանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանը պաշտպանում է արեռւմտյան երկրների՝ Իրանի հետ բանակցությունները: «Մենք կողմ ենք Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը եւ այդ երկրում առավել հավասարակշռված եւ հանգիստ մթնոլորտին»,-հայտարարեց ԱԱԽ քարտուղարը:

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի  սկզբին, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքեց (1000 խմ գազը 189 դոլար սակագնով), Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին չէր բացառել, որ Թեհրանի հետ բանակցությունների դեպքում Հայաստանին կարող էին ավելի շահավետ գներ առաջարկել, որպես բարեկամ երկիր:

Դրանից հետո ՀՀ էներգետիկայի նախարար Արեմն Մովսիսյանը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ վարվել են եւ բավական երկար (2011 թվականից), բայց Իրանը պատրաստ չի եղել Հայաստանին արտոնյալ գնով գազ վաճառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ