News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը բնավ էլ չի դադարեցնում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է ՕԵԿ  առաջնորդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա հայտնել է, որ փետրվարի վերջին ԱԽ-ն մտադիր է քննարկել ԵՄ-ի հետ 2014-15թթ. միջոցառումների ծրագիրը, որը 160  միջոցառում է նախատեսում:

 «Հաշվի առնելով քաղաքական վերջին իրադարձությունները՝ տարբեր գնահատականներ են հնչում, սակայն ցանկանում եմ հայտարարել, որ Բրյուսելի հետ մենք կշարունակենք արդիականացնել մեր պետական կառույցները, իրավական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները, տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը», - հայտարարել է Բաղդասարյանը: Հայաստանում կշարունակվի ԵՄ-ի կողմից իրականացվող Taiex, Twinning եւ Sigma տեխնիկական աջակցության ծրագրերի գործունեությունը:  2014-15թթ. Հայաստան-ՆԱՏՕ միջոցառումների ծրագիրն ընդգրկում է 22 միջոցառում:

«Այս ամենը չի հակասում ՄՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր ծրագրերին», - նշել է Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ