News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2014թ. կստեղծվի ՀԱՊԿ-ում առաջին կիբերհանցագործության դեմ պայքարի կենտրոնը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ տարվա ընթացքում եւս մեկ կենտրոն կբացվի Ռուսաստանում:

Կազմակերպության շրջանակում 2014 թ. սկսվում է եւս մեկ համատեղ ծրագիր.  սեպտեմբերի 1-ից Երեւանում կգործի ՀԱՊԿ Ակադեմիան: «Կարծում եմ, որ այդ երկու ծրագրերն էլ մեր գործընկերների հետ համագործակցության լավ հարթակ կդառնան եւ կբարձրացնեն մեր երկրի միջազգային հեղինակությունը», – հայտարարել է Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ