News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է Հայաստանի հետ սահմանը բացել միայն այդ երկրում իշխանափոխության դեպքում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: 

Նրա կարծիքով՝ այս տարի սահմանի բացման հարցում առաջընթաց սպասել չարժե, առավել եւս 2015-ին, ներկա իշխանությունների մոտեցումը լավ հայտնի է:

«Թուրքիան, իհարկե, կարող է իմիտացիա անել, որ ցանկանում է գնալ Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի որոշման, բայց իրականում ես չեմ տեսնում առաջընթացի  հնարավորություն ոչ այս տարի, ոչ էլ, առավել եւս, հաջորդ տարի: Ինչ-որ փոփոխություններ կարող են բերել միայն ընտրությունները եւ Թուրքիայում իշխանափոխությունը: Եթե իշխանության գան առավել հանդուրժող եւ ավելի քիչ ազգայնական ուժեր, այդ դեպքում գործընթացը կարող է զարգացում ստանալ»,-ասել է Բաղդասարյանը:

«Վերջին շրջանում կարելի է հետեւել վերջերս ստեղծված կուսակցություններին, որոնք հայտարարում են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ սահմանը բացելու անհրաժեշտության մասին: Բայց նրանց այդ դիրքորոշումների համար կարող են տարբեր դրդապատճառներ լինել»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ