News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եթե ԵԽԽՎ-ում փորձ է իրականացվել վիճարկելու հայկական պատվիրակության լեգիտիմությունը, ապա այն պարտության էր մատնված: Այս մասին փետրվարի4-ին խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով պատվիրակության նախկին անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն այն մասին, որ նա կվիճարկի պատվիրակության լեգիտիմությունը: 

«Նման նախաձեռնությունը, եթե անգամ իրականացվեր էլ, ապա որեւէ բացասական հետեւանքներ չէր ունենա Հայաստանի համար: Շատերն էին դա գիտակցում, անգամ այն մարդիկ, որոնք Փոստանջյանին խոստացել էին, որ կբարձրացնեն այդ հարցը: Նրանք վերջապես հասկացել են այդ նախաձեռնության անհեռանկարային լինելը»,-ասել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, «չի զբաղվում Զարուհի Փոստանջյանի ուղեւորություններով»: Ինչպես նա է հիշեցրել, ԵԽԽՎ-ում որեւէ պատվիրակության լեգիտիմությունը վիճարկելու համար հարկավոր է ունենալ հինգ երկրների առնվազն տաս պատգամավորների աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ