News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Առաջիկայում չի սպասվում ԵԽԽՎ նորընտիր ղեկավար Անն Բրասսերի այցը Հայաստան: Այս մասին այսօր խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

«Սպասվում է, որ ԵԽԽՎ ղեկավարը կայցելի Ադրբեջան, քանի որ առաջիկայում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունն անցնելու է այդ երկրում եւ, բնական է, որ ի շարք միջոցառումներ կկայանան Բաքվում»,-ընդգծել է Հարությունյանը: Նա նաեւ հավելել է, որ ԵԽԽՎ նոր ղեկավարը զրուցել է իր հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Հարությունյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նիստի ժամանակ բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը, սակայն պետք չէ այդ կառույցի վրա մեծ հույսեր դնել, որի նպատակն է չեզոքություն պահպանել կոնֆլիկտային հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ