News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը խելակորույս արագությամբ գնում է դեպի Մաքսային միություն եւ Եվրասիական միություն, ինչը մեր քաղաքացիների շահերից չի բխում: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մի քանի բանջարաբոստանային կուլտուրաների արտահանման համար, որը գնալու է մի քանիսի գրպանը, կամ հանքարդյունաբերության համար, որը նույնպես գնալու է մի քանիսի գրպանը, արդյունքում մենք ունենալու ենք գնաճ, արտագաղթի ավելացում, այսպիսի պայմաններում այսպիսի միությունը մեզ պետք չէ»,- ասաց կուսակցության փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունը» դեմ չէ Ռուսաստանի հետ բազմակողմ հարաբերություններին. «Իհարկե, «Ժառանգությունը» դեմ չէ Ռուսաստանի հետ նորմալ, բազմակողմ հարաբերություններին՝ որպես տարածաշրջանի մեծ պետություն, բայց դեմ ենք, որովհետեւ այս միություններին անդամակցելով՝ մենք մեր անկախությունն ենք կորցնում»:

Բացի դրանից՝ կուսակցության փոխնախագահը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելը կվտանգի երկրի անվտանգությունը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ