News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ խեղաթյուրելով միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի օրիգիալ տեքստը:

Նա իր շվեդ գործընկեր Կառլ Բիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ձգտի խնդրի կարգավորման քաղաքականություն վարել, այլ ոչ թե ավելացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԻՐՆԱ-ն:

Իրանական դիվանագիտության ղեկավարը Վաշինգթոնին մեղադրել է նրանում, որ ամերիկյան միջամտության պատճառով իրանական բանկերը մինչեւ հիմա չեն կարողանում վարկավորել պարենմթերքի ու դեղամիջոցների ներմուծումը:

Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեն աշխատում, ավելի վաղ դրանք հանգեցրել էին նոր տասնութ ցենտրիֆուգերի շահագործմանն ու ուրանի հարստացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ